Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Արցախցի հայրենակիցներիս

Արցախցի հայրենակիցներիս
01.10.2023 | 15:11

Իմ քույրեր ու եղբայրներ, դուք գեհենի միջով անցաք, անցաք արժանապատվությամբ, հայավարի: Սիրտս ցավում է ձեզ համար, միաժամանակ հպարտանում ձեզանով:

Այսօր հայրենի հողի վրա եք: Դեռ թարմ է հայրական օջախի կորստյան մրմուռը, բայց պետք է սթափվել, ապրել է պետք, ոտքի կանգնել հետագայի համար, ուժ հավաքել տունդարձի համար:

Հայրենիքն էլ է վտանգված այսօր: Կռնակ կռնակի օգնենք միմյանց՝ հաղթահարելու այս արհավաիրքը:

Մեծ խնդրանք ու պահանջ ձեզնից նախկին Շահումյանցուց, որի բնօրրանը ևս թշնամին խլեց երեսուներեք տարի առաջ: Անշրջահայաց գտնվեցին այն ժամանակ մեր երկրի պատկան այրերը, և իմ 12 հազար տնանկ հայրենակիցների գերակշիռ մասը հայտնեց դրսերում:

Սխալը չկրկնենք:

Արդեն տեսնում եմ սատանայագործ գաղթակղիչներ, ովքեր ձեզ հրապուրում են դրսերում երանելի ապագայով:

Չհավատաք:

Հայրենի հողի վրա ապրելուց լավ երանելիություն չկա: Դուք կարող եք ամեն ինչ հաղթահարել, դուք ուժեղ եք և արժանապատիվ:

Մերժեք հայրենակից հուդաներին և օտար գայթակղիչներին:

Խնդրում եմ: Մենք մի ընտանիք ենք: Հայաստանցին էլ այսօր ձե՛ր օգնության կարիքն ունի:

Մի՛ լքեք նրան...

Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3518

Մեկնաբանություններ